«168 Ժամ». Կհրաժարվե՞ն արդյոք ծխելու դեմ պայքարի համար սահմանված տուգանքներից
«168 Ժամ»-ի տեղեկություններով՝ «Հնարավոր է Առողջապահության նախարարությունը հրաժարվի ծխելու դեմ նախանշված խոշոր չափի տուգանքներից»:
Աժ-ում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը երեկ նշեց, որ նախարարությունն ընդամենը մի ճանապարհ է առաջարկում հանրությանը, և ոչ թե հակադրվում է, իսկ ծխախոտի դեմ պայքարի ուղին ընտրվելու է խորհրդարանի հետ միասին:
«Եթե տուգանքը բարձր է, արգելելու միջոց է, եթե ցածր է՝ առևտրի առիթ է, որ մի քիչ փող տանք, կկարողանանք ծխել: Մենք փորձել ենք գնալ ծխելը վերացնելու ճանապարհով»,- ասաց Ալթունյանը՝ նշելով, որ, եթե նվազեցնեն նախագծում սահմանված տուգանքների չափերը, դա կարող է համարվել բյուջեն լցնելու, և ոչ թե պայքարի միջոց:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: