Փհենչհան-2018. Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը
Վաղը Փհենչյանի «Օլիմպիական ստադիոնում» տեղի կունենա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն նաեւ պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին, Երևանի ժամանակով 15:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Փհենչհան-2018. Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
- Փհենչհանում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը