Հայաստանի շախմատիստները կմասնակցեն «Աէրոֆլոտ օփեն» փառատոնին
Փետրվարի 19-ից մարտի 2-ը Մոսկվայում կկայանա «Աէրոֆլոտ օփեն» խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակներում երեք մրցաշար կանցկացվի:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ գլխավոր A մրցաշարում (կմասնակցեն 2549 և ավելի վարկանիշ ունեցող շախմատիստները) հանդես կգան Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:
B և C մրցաշարերում, ընդհանուր առմամբ, կմասնակցի Հայաստանի վեց ներկայացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին