Սահմանամերձ գյուղերում արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերը 3-7 անգամ ավելի ցածր կլինեն
Կառավարությունը սահմանել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է արտոնագրային հարկի առավել ցածր դրույքաչափ:
Առաջարկվող սահմանամերձ գյուղերի ցանկում ընդգրկված է 203 սահմանամերձ գյուղ, որտեղ արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը, կախված գործունեության տեսակից, շուրջ 3-7 անգամ ավելի ցածր է լինելու:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերոնշյալ և, ընդհանրապես, բիզնեսին տրամադրվող արտոնությունների հետ կապված հարցերը պահել ուշադրության կենտրոնում և անցկացնել դիտարկում՝ պարզելու, թե դրանց կիրառման արդյունքում տնտեսական ինչ աշխուժություն է նկատվում, ինչ ազդեցություն են դրանք ունենում շուկայի վրա: