Պահանջների խախտմամբ հրավառության իրականացումը կտուգանվի 1 մլն դրամով. Կամո Արեյան
Հրավառությունների կազմակերպման՝ առանց թույլտվության, կանոնների և պահանջների խախտմամբ առաջին անգամ իրականացումը սահմանում է տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, այսինքն՝ 1 մլն դրամի չափով։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Նույն արարքը առաջին տուգանքի նշանակման օրվանից հաշված մեկ տարվա ընթացքում կրկնելը հանգեցնում է տուգանքի նշանակում՝ 2000-ապատիկի չափով, այսինքն՝ 2 մլն դրամով։ Երրորդ անգամ խախտում թույլ տալու դեպքում կասեցվում կամ զրկվում է այդ գործունեությունը իրականացնելու թույլտվությունը»,- ասաց նա։
Կամո Արեյանը նկատեց, որ տուգանք նախատեսվում է նաև գիշերային ժամերին լռության խախտման դեպքում, խոսքը մասնավորապես նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափի մասին է։
«Եթե 23:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ը անձը խախտում է լռությունը հրագործական առարկաների օգտագործմամբ, ապա այդ դեպքում առաջին անգամ տուգանքը սահմանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ երկրորդ դեպքում՝ երկուհարյուրապատիկի չափով։ Օրենքի փաթեթը բերվել է՝ կարգավորելու հարաբերությունները», - ասաց փոխքաղաքապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան