Տրամաբանության տեսանկյունից Սահմանադրությունը սահմանում է կառավարության կառուցվածքը. Արման Սաղաթելյան
«Տրամաբանության տեսանկյունից Սահմանադրությունը սահմանում է կառավարության կառուցվածքը, իսկ կազմակերպչական բնույթի հարցերը կամ որակումները սկզբունքորեն տարբեր բաներ են»,- խորհրդարանում այս մասին հայատարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով մինչ այս հնչած դիտարկումներին, թե Սահմանադրությամբ առաջին փոխվարչապետի պաշտոն չի նախատեսում։
Պատգամավորն այսպիսի օրինակ բերեց. «Երբ տուն ենք կառուցում, նախագծում նշում ենք երկու հյուրասենյակ, հասկանալի է, որ եթե ուզենանք երրորդ հարկից բացի չորրորդը կառուցել, կասեն դու նախագծում նման բան չես բերել, բայց թե առաջին հյուրասենյակը որն է, երկրորդը որն է՝ պլանի հաստատման քննարկման առարկա չէ, դա տան տիրոջ որոշելիքն է, թե հյուրերին որտեղ է ընդունում՝ առաջինում, թե երկրորդում»։
Անդրադառնալով Մարուքյանի ելույթին և պատգամավորիների տեղակալ ունենալու օրինակին, Սաղալթելյանն ասաց. «Կներեք պարոն Մարուքյան, օրինակը կոռեկտ չէ, քանի որ կառուցվածքային տեսանկյունից նման բան սահմանված և հաստատված չի եղել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան