Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ԱԺ-ում
ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու հայտարարված Արմեն Սարգսյանը Փարիզում մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ։
Նրա գրասենյակից հայտնում են, որ Օլիվիե Դասոի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմանը և այդ համատեքստում կարևորվել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարին Ֆրանսիա կատարած այցելությունը։
Դասոն ջերմությամբ է հիշել Արմեն Սարգսյանի հրավերով անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցելությունը և հանդիպումը ՀՀ Նախագահի հետ։
Օլիվիե Դասոն սերում է Ֆրանսիայի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկից։ Նրա հայրը՝ Սերժը, Մարսել Դասոյի որդին է, ումից և ժառանգել է Դասո ընկերությունների խումբը։
Վերջինիս կազմում է նաև հանրահայտ Դասո Սիսթեմս ընկերությունը, որը ծրագրային ապահովում է տրամադրում ավիացիայի, աէրո–տիեզերական, պաշտպանության, էներգետիկայի ոլորտների համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին