Ծխելու մասին օրենսդրությունը ներկա տեսքով չի ընդունվելու. Գալուստ Սահակյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը հավաստիացնում է՝ օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում, ներկա տեսքով չի ընդունվելու: Նման համոզմունք նա հայտնեց այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ինչ որ պետք է, ես արդեն ասել եմ, խոսել եմ որոշակիորեն նաև կառավարությունում: Ինչո՞ւ եմ ասում, որ այդ օրենքն այդքան արժանավոր բան չէ մեր հասարակության համար. որովհետև ծխախոտի մասին օրենքի վրա եվրոպական տերությունները, Ամերիկան 40-50 տարիների աշխատանք են կատարել: Այս օրենքում այնպիսի թվեր են գրված, որ թրևէ մեխանիզմ չկա, որ ստուգեն, տեսնեն՝ ով որտեղ է ծխում: Առավել ևս, դրա հետևանքով ոչ մի ռեստորան Հայաստանում չի կարող աշխատել: Այնսպես որ, եթե ուզում ենք ծխելու դեմ պայքարի անցնել, պիտի կարողանանք հասարակությանը նախապատրաստել»,- ասաց պատգամավորը:
Գալուստ Սահակյանի խոսքով, օրենքը ժամանակին ներկայացվել է Հրանուշ Հակոբյանի կողմից, իսկ ինքն առաջարկել է օրենքում որոշակի փոփոխություններ կատարել:
Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի առնչությամբ ՀՅԴ-ի և «Ծառուկյան» խմբակցության բացասական դիրքորոշմանը՝ հանրապետական գործիչը շեշտեց՝ իր կարծիքով օրենսդրությունը, որով առաջ են ընթանում, բավականին մեծ համարում ունի Հայաստանում և Հայաստանից դուրս, հետևաբար, կարոլի է շարունակել առաջ շարժվել նույն օրենսդրությամբ:
«Եթե նոր մտքեր են արտահայտում, իհարկե, պետք է բերեն քննարկման: Եթե կկարողանան ապահովել, որ ավելի լավ է, բնականաբար քաղաքական մեծմասնությունը կգնա այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ ինչ-որ նոր բան չեն ավելացնում դրա մեջ: Մտածում եմ՝ ընդդիմադիր են պիտըի որոշակի ընդդիմադիր խնդիրներ առաջարկեն: Մենք պետք է կարողանանք ազգին նախապատրաստել մեր երկրի հետագա զարգացմանը:
Երբեմն-երբեմն մտածում եմ՝ էս ի՞նչ դառան մեր ժամանակաները, որ երկրի անվտանգությունը, ամեն օր զոհվող երիտասարդ տղաներին թողած՝ խոսում են նման բաների մասին: Փոխանակ այդ խնդիրների մասին խոսեն, ընկել ենք ընտրությունների, ծխախոտի հետևից: Մեր քաղաքական խնդիրը Ղարաբաղն է՝ մինչև վերջ: Այդ ուղղությամբ մենք շատ ենք աշխատում, իսկ ծխախոտ, Ընտրական օրենսգիրք… մարդիկ են, մի կողմն ընդդիմություն է, մի կողմը՝ դիմություն: Մարդիկ բանավիճում են: Եթե որոշակի նորմալ մոտեցումներ կդրսևորեն, մեզանում, կարծում եմ, քննարկելի կլինեն»,- նշեց Գալուստ Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
- «168 Ժամ». Կհրաժարվե՞ն արդյոք ծխելու դեմ պայքարի համար սահմանված տուգանքներից
- Իսկ մեռնելը կհետաձգեմ մի 30-40 տարի. նախարար
- Պաշտպան. Ծխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են
- Ես ծխող մարդ եմ, ո՞նց կարամ կողմ ըլնեմ. Սեյրան Սարոյան
- Ծխելու դեմ պաքարի օրինագիծը լուրջ դիմադրության է արժանացել կառավարությունում. «Ժողովուրդ»
- Հիմնարկի տարածքում ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարություն չապահովող պաշտոնյաները կտուգանվեն. «Առավոտ»