Փաստաբանության մասին օրինագծի ընդունումը նոր լարվածություն է ստեղծելու. Արմեն Ռուստամյան
«Այն ինչ որ քննարկվում է և վաղը անվերապահորեն ընդունվելու է՝ հանգեցնում է իրավական որոշակության սկզբունիք խախտման»,- Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։
Նա մասնավորապես անդրադարձավ փաթեթում ներառված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծին։
Զեյնալյանը նշեց, որ Դատական օրենսգրքից դատավարության մասնակիցներին պատասխանատվության ենթարկվելու դրույթը հանվել է, սակայն ներառվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
«Փաստորեն փաստաբանները, դատախազները, քննիչները, դատավարության մասնակիցները եթե վիրավորեն դատարանին, դատարանն իրավունք ունի կիրառել պատիժ՝ մինչև 100 հազար դրամ տուգանք։ Դեպք չի եղել, որ սա կիրառվի դատախազների ու քննիչների նկատմամբ, սա իրականում զսպաշապիկ է փաստաբանների համար:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ նախագծի ընդունումը նոր լարվածություն է ստեղծելու։
«Այն լուծումը որը հիմա է առաջարկվում, անհասկանալի է, եթե կոնֆլիկտի կողմերից մեկը դատավորն է, նա ինչո՞ւ պետք է ինքը որոշի ինչպիսի պատիժ կիրառի փաստաբանի նկատմամբ։ Առնվազն գոնե կարելի է նախատեսել այլ դատավոր դա անի, այլ տեղ փոխանցի սա, քանի որ անաչառության սկզբունքը խախտվելու։ Ասենք եթե 100 հազար տուգանվեց, սա դիտվելու է որպես քրեական պատժի ձև և սա կարելի է բողոքարկվել միջազգային դատարանում։ Եվ մենք Հայաստանի դեմ կավելացնենք պատժական միջոցները կամ սանկցիաները, որ միջազգային դատարանից գալու է, սա մեզ բոլորովին պետք չէ»,- եզրափակեց Ռուստամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բարեխիղճ փաստաբանի համար սանկցիաները վտանգ բացարձակապես չեն ներկայացնում. Արթուր Հովհաննիսյան
- Փաստաբաններն ԱԺ նախագահին առաջարկ են ներկայացրել
- Փաստաբանները փետրվարի 8-ին դարձյալ գործադուլ կանեն
- Եթե տուգանքներն ուժի մեջ մտնեն, փաստաբանը չի կարողանա վստահորդի շահերը պաշտպանել. Արա Զոհրաբյան
- Փաստաբանների պալատն արձագանքել է Արդարադատության նախարարության պարզաբանմանը
- Նախաձեռնող խումբ. Փետրվարի 7-ին փաստաբանները գործադուլ կանեն
- Սյունիքի մարզի փաստաբանները վաղը գործադուլ են անելու
- Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում խոսել է փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակելու կարգավորման մասին
- Փաստաբանների դիրքորոշումը քննարկման առարկա կդառնա
- Ավելի քան 600 փաստաբաններ պահանջ են ներկայացրել ԱԺ-ին ու կառավարությանը
- Զոհրաբյանն առաջարկում է դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը
- Փաստաբանի նկատմամբ տուգանք նշանակելու իրավունքը փաստաբանին ճնշելու միջոց է. Էմիլ Ամիրխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան