Ադրբեջանում ընտրությունների ժամկետն առաջ բերելը կկապեի իրենց ներկլանային հարաբերությունների հետ. Շավարշ Քոչարյան
«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարևոր են ընտրությունները»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում 6 ամիս շուտ տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո, արդյոք, սպասվո՞ւմ է բանակցությունների ակտիվացում ղարաբաղյան հակամարտության շուրջ:
Փոխնախարարի խոսքերով՝ Ադրբեջանում ընտրությունների արդյունքները միշտ կանխորոշված են: «Գիտենք ինչպես են այնտեղ ընտրությունները կազմակերպվում, այնպես որ, ես ընտրությունների ժամկետն առաջ բերելն առաջին հերթին կկապեի իրենց ներկլանային հարաբերությունների հետ: Իհարկե, հաշվի են առնվում նաև արտաքին գործոնները, և եթե կա իշխանության համար ներքին պայքար իշխանության համար, ապա ցանկացած տեղեկատվություն այն մասին, որ այդ ներքին պայքարում հակառակ կողմը կարող է ունենալ որոշակի աջակցություն այլ պետությունների կողմից, բնական է, դա էլ իր ազդեցությունն է թողնում»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Անդրադառմալով Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին՝ փոխարտգործնախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ մեկ բան կարող են ասել՝ համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն՝ բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, իսկ դրա համար պետք է համապատասխան համաձայնություններ կյանքի կոչել:
«Այդ առումով այս պահին փոքր քայլ կարող ենք արձանագրել՝ հակառակորդի համաձայնությունը՝ մոնիթորինգային մշտադիտարկման խմբի թվաքանակն ավելացնելու մասին: Բայց այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններով Ալիևը ժամանակային խնդիր է լուծում. Վարդան Ոսկանյան
- Ադրբեջանում հայտնել են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին