ԱԺ-ն միաձայն ընդունեց «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Խորհրդարանն այսօր 98 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Քվերակության դրվեց ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որն ընդունվեց 99 ձայնով։
62 կողմ, 11 դեմ և 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ավտոմոբիլային տրանսպորտի մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
99 կողմ ձայնով ընդունվեց «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերացնելու նախագիծը։
«Ելքի» հեղինակած «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում ու պետական տուրքի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ևս ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ քվեարկեց 98 պատգամավոր։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի և ՀՀ կառավարության հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվեց 72 կողմ, 3 ձեռնպահ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները դեմ են Միջհամայնքային միավորումների մասին օրինագծին
- Այս օրենսդրական նախաձեռնության շարժառիթը ստացված դիմումներն են. Խոսրով Հարությունյան
- Ճանապարհային նշանները, շրջադարձերը իրականացվում են կառավարության որոշման համաձայն. փոխնախարար
- Դատարանում այլևս չեն կարող ասել՝ պրիչոսկես լավը չի, մի նկարահանեք. Մարուքյան
- Արփինե Հովհաննիսյան. Այս նախագծի ներկայացման ազդակները լրագրողական համայնքից են եկել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան