Փհենչհան-2018. Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
Հաշված ժամեր անց Հարավային Կորեյաում կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Շուտով օլիմպիական կրակը կհասնի վերջին կանգառ՝ Փհենչհանի «Օլիմպիական ստադիոն» ու կազդարարի Խաղերի սկիզբը:
ՀԱՕԿ-ից հիշեցնում են, որ Փհենչհան-2018-ում Հայաստանն ունի երեք մարզիկ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Հայաստանի թիմն արդեն մի քանի օր է Փհենչհանում է: Մարզիկները հարմարվում են մրցավայրին, ժամային փոփոխությանը, և վերջին մարզումներն անում գլխավոր մեկնարկից առաջ:
Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի թիմից առաջինը կմեկնարկի Կատյա Գալստյանը: Ներկայացնում ենք մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.
Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, 12:30 (Երևանի ժամանակով)
Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, 13:05
Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, 10:30
Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, 10:00
Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, 05:15
Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, 05:15
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 9-ին, Երևանի ժամանակով 15:00-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան