Քաղաքապետարանի ծախսերը հիմնավորված, չափավորված ծախսեր են. Կամո Արեյան
Այսօր, երբ լրագրողներն ԱԺ-ում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին հիշեցրեցին՝ քաղաքապետարանն իր ճոխ գնումների՝ 10 միլիոն դրամի սառցե քանդակներ և ծաղկեփնջերի պատճառով կրկին քննադատությունների թիրախում է հայտնվել, պաշտոնյան ասաց. «Նորից, նորից, նորից, նորից: Պարզապես շատ համով թեմա ունեք, ամեն տարի այստեղ իմ գալուց անցնում եք այդ հարցերին։ Հայտարարվել է, բյուջեն քննարկվել է ավագանու նիստում։ Բոլորն իրազեկված են եղել այդ ծախսերից։ Այդ ծախսերը հիմնավորված, չափավորված ծախսեր են՝ համահունչ քաղաքապետարանի ծախսերին: Այլ պատասխան չունեմ»։
Անդրադառնալով հայ ականավոր պետական գործիչ Արամ Մանուկյանի արձանի վիճելի էսքիզին՝ Կամո Արեյանն ասաց՝ արձանի կառուցման համար քաղաքապետի կարգադրությամբ ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով, որն էլ մրցույթ է անցկացվել: «Մրցույթի արդյունքներով ընտրվելէ Դավիթ Մինասյանի տարբերակը: Ճաշակի հարց է, մարդիկ իրենց կարծիքն են հայտնում: Թողեք, թող ստեղծագործողն աշխատի»,- նշեց փոխքաղաքապետը:
Ինչ վերաբերում է Մյասնիկյանի արձանին հարող այգում բարեկարգման աշխատանքներին, որոնց ընթացքում ծառեր են հատվել, Կամո Արեյանը հավաստիացրեց, որ նախագիծն ամբողջությամբ անցել է սահմանված ընթացակարգով, հավանության է արժանացել Երևանի ավագանու կողմից։
«Իրականացվում են այգու կառուցման աշխատանքներ, նախագծով գեղեցիկ միջավայր է կառուցվում Երևանի համար։ Անցել են բոլոր փուլերը։ Բարեկարգման աշխատանքների ծավալների մեջ մասնագիտական եզրակացությամբ եղել է, որ որոշակի ծառեր պետք է փոխարինվեն նորերով, որովհետև դրանք իրենց գոյությամբ, տեսակով անհամատեղելի են կողքի մշտադալարների հետ: Այգին կհամարլվի ավելի գեղցիկ, ավելի փարթամ ծառատեսակներով», - ասաց փոխքաղաքապետը։
Անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ ի դեմս ծառեր կտրելու՝ հանցագործություն է տեղի ունեցել Կամո Արեյանը նկատեց։
«Անթույլատրելի մի արտահայտություն է: Ես, որպես հայ մարդ, Երևանի ավագանու անդամ, Երևանի փոխքաղաքապետ, պիտի ասեմ՝ թող Աստված օրհնի Հրանտ Վարդանյանի հիշատակը, գործը, թող մարդիկ ողջամիտ լինեն ուղղակի շնորհակալություն հայտնեն նրա որդիներին հոր գործը շարունակելու համար։ Մարդիկ անհատույց, անշահախնդիր մի քանի միլիոն դրամի ներդրում են անում մայրաքաղաքում՝ չակնկալելով որևէ շահ», - նշեց Արեյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իգիթյանը լուրջ լոբբինգ է իրականացրել Դավիթ Մինասյանի վիճահարույց էսքիզի համար. Արայիկ Հարությունյան
- Որքանո՞վ է հարմար դրոշը հագուստի վերածել. Հաղթանակ Շահումյան
- Արամ Մանուկյանի արձանի զոռով «ընտրության» տարօրինակ պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան