Այս օրենսդրական նախաձեռնության շարժառիթը ստացված դիմումներն են. Խոսրով Հարությունյան
Խորհրդարանն այսօր աշխատանքները սկսեց ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի և Խոսրով Հարությունյանի ՀՀ կառավարության հետ համատեղ ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցով։
Հիմնական զեկուցող Խոսրով Հարությունյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որևէ առաջարկություն չի եղել։
«Այս օրենսդրական նախաձեռնության շարժառիթը եղել էին այն դիմումները, որոնք ստացվել էին հանձնաժողովում և խմբակցությունում՝ մի շարք տնտեսվարողների կողմից, որոնք զբաղվում էին ուղևորափոխադրումներով։ Մենք ուսումնասիրեցինք և փորձեցինք հանդես գալ այս օրենսդրական նախաձեռնությամբ»։
Պատգամավորը հիշեցրեց, որ օրենքն ընդունելուն պես բոլոր ուղևորափոխադրողներն իրավունք ունեն մինչև մարտի 1-ը հայտարարություն ներկայացնել, որ իրենք աշխատելու են արտոնագրային հարկի դաշտում, և այն հարկային պարտավորությունները, որոնք ձևավորվում են հունվար և փետրվար ամիսների ընթացքում այդ տնտեսվարողների նկատմամբ, իրավունք ունեն վճարել պետական բյուջե մինչև հունիսի 20-ը։
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր թանկացումները կառավարության աշխատանքի շնորհիվ է. Սերգեյ Բագրատյան
- Փորձում ենք մեղմել խնդիրը. Խոսրով Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան