Նախագահը փաստացի մեկուսացվում է ներման որոշումը կայացնելուց. Գևորգ Պետրոսյան
Ներման մասին նախագծով նախատեսված իրավակարգավորմամբ Հանարապետության նախագահը փաստացի մեկուսացվում է ներման որոշումը կայացնելուց: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Իհարկե, Սահմանադրության մեջ նշված է, որ ներում շնորհելու հարցը որոշում է նախագահը, սակայն հարցը որոշելը չպետք է մեխանիկական գործողություն լինի՝ բերեցին, պատրաստի նախագիծ ներկայացրեցին, ինքը ստորագրեց կամ չստորագրեց, իր կամքին հակառակ այդ ներումը կայացավ և այլն: Դա պետք է լինի Հանրապետության նախագահի ներքին համոզմունքի արդյունք: Իսկ ներքին համոզմունք ձևավորելու համար բավարար չէ, որ պատրաստի փաստաթղթեր տրամադրեն իրեն, ինքն էլ մեխանիակական գործողություն կատարի»,- նկատեց պատգամավորը:
Գևորգ Պետրոսյանի խոսքով, ինքը նախկինում արդեն ասել է, որ նախագծում չկա ներման պետական քաղաքականություն, այսինքն՝ ներման չափորոշիչները հստակեցված չեն:
«Ըստ կառավարության ներկայացուցչի խոստման՝ պետք է տանեն, այս մասով նույպես վերամշակեն և ներկայացնեն: Մեր դիրքորոշումը կախված է լինելու այս դիտողությունները հաշվի առնել-չառնելու հանգամանքից: Համենայնդեպս, անձամբ ես գտնում եմ, որ Հանարապետության նախագահը որոշակիորեն մեկուսացված է այդ գործընթացում նշանակալի մասնակցություն ուեննալու իր սահմանադրական իրավունքից»,- ընդգծեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:
Խորհրդարանականն ընդգծեց, որ առաջարկությունները հաշվի չառնվեն, ներման գործընթացում վարչապետի կամ կառավարության համար ազատ դաշտ կթողնվի:
Հարցին՝ տպավորություն չունի՞, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետին սուպեր լիազորություններով օժտել, Գևորգ Պետրոսյանը հորդորեց նախագիծը Հանրապետական կուսակցության հետ չկապել: Պատգամավորը հիշեցրեց, որ այն ներկայացվել է կառավարության կողմից, որտեղ ոչ հանրապետական անդամներ ևս կան:
«Խնդիրը չեմ ուզում կուսակցականացնել, խնդիրն այն է՝ այս նախագիծը կարո՞ղ է ծառայել մեր ժողովրդին, թե ոչ: Մեզ համար կարևոր չէ, թե ով է նախագծի հեղինակը, մեզ համար կարևոր է որակյալ օրենսդրություն ունենալը: Չի կարելի ամեն ինչ վերածել անձնականի: Ես կատեգորիկ դեմ եմ, որ քաղաքական խնդիրները հանգեցվեն անձնականի, եթե անգամ կան անձնական էլեմենտներ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ներման մասին հրամանագրերը անպայման պետք է լինեն հրապարակային. Մարուքյան
- Ներման մասին օրինագիծը հստակ սահմանվել է Սահմանադրությամբ. Քրմոյան
- Զեյնալյան. Պետք է սահմանել, որ ներումը մարդասիրական քայլ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին