Ադրբեջանի սուլթան Ալիևը՝ 21-րդ դարի Հիտլեր
Ազգային ժողովի փոխնախահագ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Երևանը որպես պատմական ադրբեջանական քաղաք ներկայացնելու հայտարարությանը, ասաց, որ սա Ալիևի հերթական անհեթեթ հայտարարությունն է։
«Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառացանքով է հանդես եկել։ Անթույլատրելի է, որ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ իր հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջներ և փաստացի հողերը հետ վերցնելու կոչեր է անում։ Եթե անունները կամ ժամանակաշրջանը փոխենք, ապա Ալիևը հանդես է գալիս նույն հայտարարությամբ, ինչ 1930-ականներին Ադոլֆ Հիլտերը։ Փաստորեն ի դեմս Ադրբեջանի սուլթանի՝ մենք գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ։ Այսօր նմանատիպ լկտի հայտարարություններով է հանդես գալիս Ադրբեջանի ղեկավարը»,- ասաց ՀՀԿ խոսնակը։
Է.Շարմազանովը նշեց, որ երբ Ալիևը խոսում է պատմական տարածքների մասին, ապա քիչ թե շատ պատմությունից տեղյակ քաղաքացիների մոտ լայն ժպիտ է առաջանում, քանի որ պատմական տարածքներից խոսելուց առաջ նախ պետք է պատմություն իմանալ, իսկ Ադրբեջանի պետության պատմության դեռ 100 տարին չի բոլորել. «Ի՞նչ պատմական տարածքների մասին է խոսքը»։
«Հին Հռոմում Ցիցերոնը հետարքրիր արտահայտություներ էր անում այն մարդկանց նկատմամբ, որոնք դատարկախոսում էին։ Ասում էր՝ դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում։ Հիմա դա կարելի է ասել Ադրբեջանի ղեկավարության արտահայտությունների համար»,- նշեց Շարմազանովը՝ հիշեցնելով նաև նախկին նախագահների դառը փորձը:
ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ Ադրբեջանը բանակցությունների պատրաստ չէ, այլ ընդամենը փորձում է ձգձգել այդ գործընթացը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան