Միգուցե ընդդիմադիր պատգամավորները կողմ են Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Շարմազանով
«Արմեն Սարգսյանը դեռ չի որոշել՝ առաջադրվում է, թե ոչ, որ ՀՀԿ-ն էլ բանակցություններ վարի կամ չվարի ԲՀԿ-ի հետ»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետո զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն պատրաստվում է բանակցություններ վարել ԲՀԿ-ի հետ, որպեսզի նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ կողմ քվեարկեն Արմեն Սարգսյանի օգտին։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ առաջիկա օրերին Արմեն Սարգսյանը կհանդիպի ընդդիմադիր խմբակցությունների հետ։ «Երբ նա որոշում կայացնի, միգուցե դրանից հետո ընդդիմադիր խմբակցությունները հայտարարում են, որ կողմ են քվեարկելու և ՀՀԿ-ի բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի լինում։ Շատ բան կախված է Արմեն Սարգսյանի և ընդդիմադիր խմբակցությունների հանդիպումներից»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև ասաց, որ թե ինքը, թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեն հանդիպել Արմեն Սարգսյանին, որպեսզի խոսի նրա ծրագրերից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին