Փաստաբաններն ԱԺ նախագահին առաջարկ են ներկայացրել
«Փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ կերպ չի հիմնավորել և չի մեկնաբանել»,-այս ու այլ մտահոգություններ են ներկայացրել նախօրեին գործադուլի մասնկացած փաստաբաններն այսօր տարածած հայտարարության մեջ:
Նրանք նշում են, որ դատական տուգանք նախատեսող նախագծերի վերաբերյալ առկա չէ նաև նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումը, քանի որ դատական տուգանքի սահմանումը կարող է նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակել: Նախագծի այս փոփոխությունը չի ներկայացվել նաև հանրային քննարկման:
Նրանք ներկայացրել են նախագծի ընդունման հնարավոր վտանգները, առաջարկներ ու պահանջներ: Այսպես բողոքի ակցիայի շրջանակում ներկա փաստաբանները՝
1. Պահանջում են ՀՀ Ազգային ժողովից թույլ չտալ սահմանադրական օրենքի խախտմամբ ներկայացված Նախագծի ընդունումը.
2. Հայտարարում են, որ փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնելու 2018 թվականի փետրվարի 8-ին, ինչպես նաև 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին.
3. Առաջարկում են ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ Նախագծի քննարկման նիստին հրավիրել փաստաբանների ներկայացուցչին և ելույթ ունենալու հնարավորություն տալ:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները փետրվարի 8-ին դարձյալ գործադուլ կանեն
- Եթե տուգանքներն ուժի մեջ մտնեն, փաստաբանը չի կարողանա վստահորդի շահերը պաշտպանել. Արա Զոհրաբյան
- Փաստաբանների պալատն արձագանքել է Արդարադատության նախարարության պարզաբանմանը
- Նախաձեռնող խումբ. Փետրվարի 7-ին փաստաբանները գործադուլ կանեն
- Փաստաբանների դիրքորոշումը քննարկման առարկա կդառնա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին