Մենք գնում ենք սուպերվարչապետական համակարգի. Ա. Միրզոյան
«Ինչու եք փորձում այս օրենքը ներկայացնել որպես իրավական համակարգի ռեֆորմ, երբ ակնհայտ քաղաքական համակարգաստեղծ այն օրենքներից է, որով Հայաստանը տանում եք դեպի սուպերվարչապետական, փակ, ոչ հրապարկային կառավարվող մի համակարգի, որտեղ վարչապետն ունենալու է շատ ավելի լայն լիազորություններ, քան նախորդ Սահմանադրությամբ ուներ նույնիսկ նախագահը»,- այսօր Ներման մասին օրինագծի քննարկման ժամանակ դիմելով Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
Հարցը շարունակելով՝ պատգամավորն ասաց. «Որքանո՞վ եք ներդաշնակ ինքներդ ձեզ հետ, որ փորձում եք մեզ համոզել, թե սա շատ պրոցեսուալ ռեֆորմ է»։
Քրմոյանը պատասխանեց, որ Սահմանադրությունից բխող այլ տարբերակ, մեխանիզմներ չունեն։
«Որոշումը եղել է բացառապես, թե որ մարմինը պետք է առաջարկություն տա, առաջարկության ձևերը, մեխանիզմներն արդեն Սահմանադրությունը կանխորոշել է: Այլ եղանակ, քան ամրագրված է օրենքով, կդիտվի հակասահմանադրական»,-ասաց փոխնախարարը։
Պատգամավորն արձագանքեց. «Եվս մեկ անգամ արձանագրում եմ, որ այս օրենքն այն օրենքների շարքից է, որտեղ Անվտանգության խորհրդի կազմից հանվում է ԱԺ նախագահը, կառավարության նիստերն դարձվում են են դռնփակ, և նախարարներին արգելվում է օրինակ իր իսկ ոլորտի օրենքի նախագծի շուրջ մեկնաբանություն տալ, չորս ծառայություն դրվում է վարչապետի ենթակայության տակ, և դուրս է բերում ԱԺ և կառավարության վերահսկողությունից: Մենք գնում ենք սուպերվարչապետական, միահեծան համակարգի, այսինքն՝ մենք չենք գնում, դուք եք տանում»։
Հարակից հրապարակումներ`
- Ներման մասին օրինագիծը հստակ սահմանվել է Սահմանադրությամբ. Քրմոյան
- Զեյնալյան. Պետք է սահմանել, որ ներումը մարդասիրական քայլ է
- Ներման մասին օրինագծում հակասություն կա Սահմանադրության հետ. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին