Ապրիլի 15-19-ը Երևանում կանցկացվի սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը
Ապրիլի 15-19-ը Երևանում կանցկացվի սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է առաջնության նախապատրաստական ընթացքի մասին.
«Եվրոպայի առաջնության կազմակերպումը Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի առաջնային խնդիրներից է: Մեր ամբողջ ուժը և ուշադրությունը դրան է ուղղված: Կազմակերպչական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարվանից, երբ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Պետությունն անհրաժեշտ գումարը հատկացրեց, ներգրավեցինք նաև հովանավորների: Անհրաժեշտ է տեղավորվել ժամկետների մեջ:
Մեր առաջատարները պետք է լավ պատրաստվեն մրցաշարին: Ուզում ենք, որ խոցասուսերակիր Էմմա Պողոսովան հանդես գա մինչև 23 տարեկանների Եվրոպայի գավաթի երկու փուլերում: Բացի Էմմայից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) և Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր):
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանի պետական համալսարանի սպորտային համալիրում: Չենք կարող առաջնությունը մեկ դահլիճում անցկացնել, իսկ այնտեղ երեք լավ մարզադալիճ կա, որոնք նորոգված են և համապատասխանում են անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին: Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը գոհ էր պայմաններից»,- ասաց Արտաշես Մադոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան