Ժամանակ կա, և պարոն Սարգսյանն ինքը պարզաբանումներ կտա. Դավիթ Հարությունյան
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղյակ չէ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերից։ Այս մասին այսօր նա ասաց լրագրողների հետ զրույցում։
«Կարծում եմ՝ պարոն Սարգսյանը հանդես կգա համապատասխան պարզաբանումներով»,- ասաց նախարարը։
Իսկ մինչև առաջադրվելը վերջնիս փաստաթղթերը չե՞ն ուսումնասիրվել, հետաքրքրվեցին լրագրողները։
«Եթե չեմ սխալվում, ֆորմալ առումով ֆրակցիան դեռևս չի առաջադրել։ Այնպես որ, կարծում եմ՝ ժամանակ կա, և պարոն Սարգսյանն ինքը պարզաբանումներ կտա այդ հարցերի վերաբերյալ»,- նշեց գործադիրի ներկայացուցիչը։
Անդրադառնալով փաստաբաններին տուգանքների ենթարկելու ներդրվող ինստիտուտին՝ Դավիթ Հարությունյանը հիշեցրեց՝ օրենքն արդեն երկրորդ ընթերցմամբ քվեարկվել է։
Հարցին՝ չի՞ կարծում, որ ներման ինստիտուտի թափանցիկության հետ կապված խնդիրներ կան, նախարարը պատասխանեց. «Հայաստանում մարդիկ միմյանց հետ այն աստիճան են կապված, որ բավական է մեկ մեկին կես բերան մի բան ասի, երկու ժամ հետո երկրի մյուս ծայրում բոլորը դրա մասին գիտեն։ Մենք սոցիալական այնքան մեծ կապեր ունենք, որ մեր երկիրն առավել թափանցիկ է, քան երբևէ։ Կան երկրներ, որոնք գնացել են այդ ճանապարհով, կան, որ չեն գնացել։ Այնպես չէ, որ կա միասնական մոտեցում այս պահին։ Ձեռնպահ ենք մնացել այդպիսի մոտեցումից, բայց, կարծում եմ, ժամանակի ընթացքում քննարկումների արդյունքում մենք կգանք թափանցիկության»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ քաղաքացիության հարցի մեջ որևէ պրոբլեմ չկա. Արմեն Սարգսյան
- Զեյնալյանը Փաստաբանների Պալատին կոչ է անում դիմել ՄԻԵԴ
- «Ներման մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- Նախագահը փաստացի մեկուսացվում է ներման որոշումը կայացնելուց. Գևորգ Պետրոսյան
- Ներման մասին հրամանագրերը անպայման պետք է լինեն հրապարակային. Մարուքյան
- Ներման մասին օրինագիծը հստակ սահմանվել է Սահմանադրությամբ. Քրմոյան
- Փաստաբաններն ԱԺ նախագահին առաջարկ են ներկայացրել
- Փաստաբանների պալատն արձագանքել է Արդարադատության նախարարության պարզաբանմանը
- Ներման մասին օրինագծում հակասություն կա Սահմանադրության հետ. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին