«Ժամանակ». Ում համար և ինչ քայլ է կատարվում
«Ժամանակ»-ի մեկնաբանությամբ՝ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի փաստացի ընդունմամբ տեղի ունեցավ հերթական հակասահմանադրական ակտը:
Չնայած Սահմանադրությամբ սահմանված չէ առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն այս օրենքով սահմանվում է, որ Անվտանգության խորհրդին անդամակցում է նաև առաջին փոխվարչապետը:
«Շատերը կարծում են, որ այս հակասահմանադրական քայլը կատարվում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար, և այդ պաշտոնը նախատեսված է նրա համար: Բայց եթե Կարեն կարապետյանը նշանակվի փոխվարչապետ, դա լինի Սահմանադրության երկրորդ խախտումը, քանի որ նա վերջին չորս տարում չի բնակվել Հայաստանում, ինչպես պահանջում է Սահմանադրությունը կառավարության բոլոր անդամների համար»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները