ԿԸՀ-ն անճշտություններ է հայտնաբերել Սոբչակի հաշիվների մասին փաստաթղթերում
ԿԸՀ-ն անճշտություններ է հայտնաբերել եկամուտների և ունեցվածքի մասին Քսենիա Սոբչակի ներկայացրած փաստաթղթերում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսպես, հայտարարագրած 28 բանկային հաշիվներից բացի՝ կոմիտեի տրամադրության տակ են հայտնվել ևս երկուսի մասին՝ «Խնայբանկում»: Դրանցից մեկի վրա 221 հազար ռուբլի կա:
Եկամուտի մի քանի աղբյուր չի նշել նաև Սոբչակի ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը:
Հիշեցնենք, որ Քսենիա Սոբչակը նախագահի թեկնածու է առաջադրվել «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից;
Հարակից հրապարակումներ`
- Սոբչակը փաստաթղթերը հանձնել է ԿԸՀ
- Սոբչակը ներկայացրել է նախընտրական ծրագիրը
- Սոբչակ. Չեմ կարծում՝ Հիլարի Քլինթոնը լավագույն մարդն է, ումից կարելի է խորհուրդներ վերցնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան