ՀԲՃ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Lydian International (Լիդիան) ընկերության խոշոր բաժնետերերից մեկն է, որը 2009թ.-ի դրությամբ 5.8 միլիոն և 2016թ-ի դրությամբ 10.5 միլիոն կանադական դոլար է ներդրել ընկերության բաժնետոմսեր ձեռք բերելու, ինչպես նաև հանքի հետախուզման և հանքավայրի կառուցման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: Այս մասին գրում է «Հայկական բնապահպանական ճակատ»-ի էջը:
«Բնապահպան հանրությունն ու ոլորտի մասնագետները փաստում են, որ Ամուլսարի ծրագիրը հակասում է հենց միջազգային բնապահպանական ու սոցիալական կատարողականի չափանիշներին, ուստի տվյալ բանկի մասնակցությունն այս ծրագրին հակասում էր իր իսկ սկզբունքներին:
15 թ.-ի փետրվարին ՎԶԵԲ-ը հրաժարվել էր այդ նույն բողոքները քննելուց՝ պատճառաբանելով, թե դրանք վերաբերում են հանքի շահագործման ռիսկերին, մինչդեռ բանկը միայն ֆինանսական միջոցներ է տրամադրում ծրագրի հետախուզման և նախապատրաստական գործունեությունների և ոչ հանքարդյունահանման գործունեության համար: Ավելին, ՎԶԵԲ-ը բողոքներից եզրակացրել էր, որ բողոք ներկայացնողները կտրականապես դեմ են Լիդիանի հետ անմիջականորեն երկխոսելու միջոցով հանքի խնդիրները լուծելուն, ուստի բողոքների պատշաճությունը գնահատողները համարել են, որ երկու բողոքներն էլ պատշաճ չեն բողոքի քննություն սկսելու համար:
Այնինչ 2017թ․ ՄՖԿ Համապատասխանության ապահովման օմբուդսմենի գրասենյակի շուրջ 3 տարի տևած ուսումնասիրությունների հիման վրա հրապարակած զեկույցը մատնանշում է, որ ՄՖԿ բնապահպանական ու սոցիալական ազդեցության չափանիշները չէին պահպանվել ծրագրի հետախուզական փուլում, իսկ ծրագրի զարգացման փուլում բացակայում է Գնդեվազ համայնքի և Ջերմուկի տուրիստական տնտեսության վրա ազդեցության գնահատումը, ինչը ՄՖԿ շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման մասին չափանիշի խախտում է»,-գրում է աղբյուրը:
ՀԲՃ-ի նամակներին ի պատասխան նախորդ տարվա դելտեմբերին արձագանքում են, որ ՎԶԵԲ-ն այլևս չի ցանկանում երկխոսություն վարել ՀԲՃ-ի հետ, քանի որ վերջիններս «ոչ պրոֆեսիոնալ գործունեություն են ծավալել և Լիդիան Ինթերնեշնլի աշխատակիցների մասին տեղեկատվություն են տարածել՝ ներառյալ նկարներ, ինչպես նաև վիրավորող և սպառնացող գրություններ»։
«Մեզ չէր մնում այլ բան, քան ենթադրել, որ ՎԶԵԲ-ն իր պատճառաբանությամբ փորձում էր խուսափել պատասխանատվությունից։ Ուստի 2018 թվականի հունվարի 16-ին իր պատասխան նամակում ՀԲՃ նախաձեռնությունը հստակ նշեց, որ ՀԲՃ նամակագրությունը չի հետապնդում զուտ ընկերական երկխոսություն, այլ պաշտոնական բողոք է, որի կապակցությամբ ակնկալում է հիմնավոր պատասխան»,-գրում է աղբյուրը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին