Ուկրաինայի ԱԾ-ն հերքել է «Ալֆա» ջոկատի օգնությամբ Սաակաշվիլիին ձերբակալելու լուրերը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հերքել է այն տեղեկությունները, որ «Ալֆա» հատուկ ջոկատը ձերբակալել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլիին։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
Հերքումը տարածվել է այն բանից հետո, երբ քաղաքական գործչի համախոհ Դավիթ Սաքվարելիձեն ֆեյսբուքում հայտնել է Սաակաշվիլիին ձերբակալելու նպատակով հյուրանոց հատուկջոկատայինների ժամանման մասին։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ԱԾ մամուլի քարտուղար Ելենա Գիտլանսկայան։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին մինչև փետրվարի 18-ը ժամանակ է տվել Պորոշենկոյին
- Սաակաշվիլիի նկատմամբ գիշերային տնային կալանք է նշանակել
- Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման