«Ներման մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
66 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ արդյունքներով այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ներման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ այս օրինագծի քննարկման ժամանակ էլ հայտարարել է, որ «Հանրապետականը դե ֆակտո որոշում ունի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին առաջադրել, և դա ըստ էության չհերքվեց: Ես հիմա կարևոր եմ համարում, սա արձանագրելը»:
Խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ ներման շնորհումը Սահմանադրությամբ տրված է հանրապետության նախագահին:
«Այս օրինագծով ըստ էության իմաստազրկվում է այս ինստիտուտը, և ձևական բնույթ են կրում նախագահի լիազորությունները: Ուստի «Ելք» խմբակցությունը քննարկել է ու որոշել է դեմ քվեարկել այս նախագծին»,-ասաց նա:
Նույն խմբակցությունից Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ վարչապետի լիազորությունների նման ընդլայնումն աղետալի է լինելու Հայաստանի համար ու որևէ կերպ համատեղելի չէ ժողովրդավարության հետ:
«Ծառուկյան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ նախորդող քննարկումներում հայտնել են իրենց դիրքորոշումը՝ օրինագիծը սահմանադրականության հետ կապված բավականին մեծ խնդիրներ ունի:
««Ծառուկյան» խմբակցությունը քննարկել և որոշել է, որ քվեարկում է ազատ»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստին գրանցված է 96 պատգամավոր, չի քվեարկել 7-ը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը փաստացի մեկուսացվում է ներման որոշումը կայացնելուց. Գևորգ Պետրոսյան
- Ներման մասին հրամանագրերը անպայման պետք է լինեն հրապարակային. Մարուքյան
- Ներման մասին օրինագիծը հստակ սահմանվել է Սահմանադրությամբ. Քրմոյան
- Զեյնալյան. Պետք է սահմանել, որ ներումը մարդասիրական քայլ է
- Ներման մասին օրինագծում հակասություն կա Սահմանադրության հետ. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին