Զեյնալյանը Փաստաբանների Պալատին կոչ է անում դիմել ՄԻԵԴ
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին՝ 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ արդյունքներով:
«Փաստաբաններին տուգանքի ենթարկելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության իրավունքի սկզբունքներին: Այս օրենքին կողմ քվեարկելու պարագայում Փաստաբանների պալատին կոչ եմ անում միանգամից դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրենց իրավունքների խախտումը ճանաչելու պահանջով»,-հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նա նշեց, որ այս պարագայում պետք չէ սպառել ներպետական պաշտպանության միջոցները, ապա հայտարարեց, որ պատրաստ է աջակցել նրանց:
Զեյնալյանը նաև պատրաստակամություն հայտնեց դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այդ նախագծի դրույթները, եթե իհարկե իրեն միանան ընդդիմադիր մյուս պատգամավորները:
Հանրապետական խմբակցությունից Գևորգ Կոստանյանն արձագանքեց, որ օրենքը Եվրոպական դատարանի հետ կապված որևէ վտանգ չի առաջացնելու: «Խնդրում եմ ընդունեք ի գիտություն»,-ասաց նա:
«Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը հայտարարեց, դատական խայտառակ վիճակը փաստաբանների մեղքով չի առաջացել, ասաց՝ խմբակցության ներկայացուցիչները քվեարկելու են ազատ ռեժիմով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանության մասին օրինագծի ընդունումը նոր լարվածություն է ստեղծելու. Արմեն Ռուստամյան
- Բարեխիղճ փաստաբանի համար սանկցիաները վտանգ բացարձակապես չեն ներկայացնում. Արթուր Հովհաննիսյան
- Փաստաբաններն ԱԺ նախագահին առաջարկ են ներկայացրել
- Փաստաբանները փետրվարի 8-ին դարձյալ գործադուլ կանեն
- Եթե տուգանքներն ուժի մեջ մտնեն, փաստաբանը չի կարողանա վստահորդի շահերը պաշտպանել. Արա Զոհրաբյան
- Փաստաբանների պալատն արձագանքել է Արդարադատության նախարարության պարզաբանմանը
- ՓՊ անդամները ցանկանում են հանդիպել ԱԺ նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին