Երևանում առաջին անգամ կցուցադրվի Սարյանի եզակի աշխատանքը
Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու է Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» աշխատանքը: Ապակու վրա արված գործը ստեղծվել է «Մարտիրոս Սարյան» ֆիլմում:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պաշտոնական էջից:
Ցուցադրությունը կմեկնարկի փետրվարի 28-ին, կշարունակվի մինչև մարտի 7-ը:
Թանգարանում այդ ընթացքում տեղի կունենա նաև ֆիլմերի ցուցադրություն՝ «Մարտիրոս Սարյանը նկարում է ծաղիկներ», որը նկարչի և իր ժամանակի մասին է և «Մարտիրոս Սարյան»-ը: Նախատեսվում է ֆիլմի հետ կապված այլ նյութերի ցուցադրություն:
Ֆիլմը նկարահանել է «Հայֆիլմ» կինոստուդիան 1965 թվականին: Ռեժիսորը Լաերտ Վաղարշյանն է, տեքստի հեղինակը` Իլյա Էրենբուրգը, երաժշտության հեղինակը` Ղազարոս Սարյանը:
Ֆիլմից մի հատված, որ հրապարակել է թանգարանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարտիրոս Սարյանի շուրջ 30 գեղանկար ցուցադրվելու է Տրետյակովյան պատկերասրահում
- Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը
- Մարտիրոս Սարյանի արվեստի նկատմամբ հետաքրքրությունն աճում է. Ռուզան Սարյան
- Մարտիրոս Սարյանի արվեստը՝ Հայրենական պատերազմի տարիներին
- Մանսուրյաններ և Մարտիրոս Սարյան. Լուսանկարի պատմություն