«Ծառուկյան»-ն ու «Ելք»-ը դեմ քվեարկեցին «Հանրային խորհրդի մասին» օրինագծին
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը: «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները դեմ քվեարկեցին: Արդյունքներն այսպիսին էին՝ կողմ 61, դեմ 34, 0 ձեռնպահ:
Մինչ քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը վարման կարգով ասաց՝ իրենք կարծում են, որ Հանրային խորհուրդն օրենքով ֆիքսելու այսօրեական խնդիր չկա:
«Այն մարմինը, որևէ տևական ժամանակ գործունեություն է ծավալել, մեր հասարակության մեջ դրական իմպուլսներ չի հաղորդել: Մենք այս նախաձեռնությանը քվեարկում ենք դեմ»,-ասաց նա:
Վարման կարգով խոսքի իրավունք ստացած Փաշինյանը խոսեց ոչ թե օրինագծի, այլ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հնարավոր առաջադրման հետևանքների մասին. «դա կարող է կտրուկ սրել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե խնդիրը թոշակառուների ակումբ ստեղծելն է, այդպես էլ ասեք. Նաիրա Զոհրաբյան
- Առաջարկվում է Հանրային խորհրդի անդամների թիվը հասցնել 45-ի