Մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահի թեկնածու
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը չգիտի՝ կան արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ, միայն գիտի, որ կան անհատներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են որպես քաղբանտարկյալ։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ-ում՝ «Ելք» խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո։
«Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների կարծիքները։ Իմ տեսակետն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն։ Բայց ով է որոշում քաղբանտարկյալին, դուք ինձ պետք է սովորեցնեք»,- ասաց Սարգսյանը լրագրողներին։
Դիտարկմանը, որ իր հանդիպումների ընթացքում այդպես էլ չեղավ ՀՀ խնդրահարույց մի շարք մարզերում՝ Տավուշում, Սյունիքում և այլն, ՀՀ նախագահի թեկնածուն նկատեց՝ այսօր ինքը գնում է Արցախ, Գավառ։
Հարցին՝ կասի ՀՀ քաղաքական դաշտի երեք խնդիրները, Սարգսյանը պատասխանեց՝ կասի, բայց ոչ հիմա։
«Եթե ես ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե երրորդ Հանրապետության չորրորդ նախագահը, այլ չորրորդ Հանրապետության առաջին նախագահը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Իմ քաղաքացիության հարցի մեջ որևէ պրոբլեմ չկա. Արմեն Սարգսյան
- «Ելք» խմբակցության հետ քննարկումը շատ բաց էր և պրոֆեսիոնալ. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան