«Ելք» խմբակցության հետ քննարկումը շատ բաց էր և պրոֆեսիոնալ. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը գոհ է «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից։ Այս մասին այսօր նա ԱԺ-ում ասաց՝ լրագրողների հետ զրույցում։
«Հարցեր ուղղեցինք իրար, քննարկումը շատ բաց էր և պրոֆեսիոնալ։ Ես իմ կողմից բավարարված եմ զգում, որովհետև շատ բաց զրույց էր, և ես կարծում եմ, որ այս զրույցը վերջինը չէ։ Մենք խոսեցինք նաև հետագա նոր հանդիպումների մասին։ Ես հստակ գիտեմ, որ մինչև իմ այստեղ գալը «Ելք»-ը հայտարարել է, որ իմ դեմ է քվեարկելու։ Ես իհարկե հարգում եմ իրենց որոշումը, բայց դա չի նշանակում, որ եթե ընտրվեմ նախագահ, իրենց հետ չեմ աշախատելու։ Ընդհակառակը, իրենք ընդդիմախոս կառույց են, արտահայտում են հասարակության որոշակի մասի կարծիքը, այնպես որ նայում եմ աառջ՝ իրենց հետ շարունակելու աշխատելու»,- ասաց Արմեն Սարգսյանը։
Նա նաև խոստացավ, որ եթե ընտրվի ՀՀ նախագահ, լրագրողները լինելու են իր լավագույն բարեկամները՝ նույնիսկ եթե իրեն ամենասուր հարցերն ուղղեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան