Իմ քաղաքացիության հարցի մեջ որևէ պրոբլեմ չկա. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց, որ իր քաղաքացիության հարցի մեջ որևէ պրոբլեմ չկա։
«Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ 2000 թվականին, երբ ես հրամանով ազատվեցի դեսպանի պաշտոնից, դրանից հետո դիմել եմ քաղաքացիության համար Բրիտանիայում և ստացել եմ քաղաքացիություն 2002 թվականին։ Դրանից հետո՝ 2011-ին հրաժարվել եմ քաղաքացիությունից։ Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ անդամ եմ, և ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ բրիտանացի եմ, ինչ որ տեղեր՝ հայ։ 2011-ին՝ հրաժարականս տալուց հետո, «Ֆայնենշլ թայմսում» հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ, և այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են Արմեն Սարգսյան, ոչ թե որպես Բրիտանիայի քաղաքացի։
«Յուրեյշա հաուսն» իմ հիմնադրած կազմակերպությունն է, որ հիմնադրել եմ 2000-ական թվականներին և դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանում ինստիտուտ էր, որը հարյուրից ավելի հայ երիտասարդների Բրիտանիայում կրթություն է տվել։ Բայց տարբեր պատճառներով այդ կազմակերպությունը կանգնեց։ Նա մաս էր Քեմբրիջի համալսարանի «Ջաջ» կառավարման դպրոցի, որը դարձավ կառավարման դպրոց։ Իր մայր ընկերությունը դարձավ սառեցված, և տնօրեն չի նշանակում դիրեկտոր։ Եթե հիմա ուրիշ ընկերություններ նայեք, այսօր Դավոսը նայեք, կտեսնեք, որ ես Անգլիայի քաղաքացի եմ»,- ասաց Արմեն Սարգսյանը։
Լրագրողները ՀՀ նախագահի թեկնածուից հետաքրքրվեցին՝ ինչու հրաժարվեց Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից։ Սարգսյանը իր հերթին հարց ուղղեց լրագրողներին՝ ինչու չեն հետաքրքրվում այն մասին, թե ինքն ինչու Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ընդունեց։
«Իմ գործունեության համար անհրաժեշտ էր, որ և ճանապարհորդեմ, և տարբեր երկրներում լինեմ, հրաժարվեցի, որովհետև դրա կարիքն այլևս չկար, ոչ թե նրա համար, որ մտածում էի մի օր ՀՀ նախագահի թեկնածու դառնամ։ Այդ հարցն ինձ համար գոյություն չուներ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք» խմբակցության հետ քննարկումը շատ բաց էր և պրոֆեսիոնալ. Արմեն Սարգսյան
- ԱԺ-ում մեկնարկել է ««Ելք»-ի՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան