Մարմնավաճառներին հաշվառելու հարցը խնդրահարույց է
Մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հաշվառման հարցը խնդրահարույց է: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ Շիրակի մարզի դատախազի՝ մարմնավաճառներին հաշվառելու մասին հայտարարությանը:
Հարցին՝ արդյո՞ք Երևանում նույնպես կլինի նման ցուցում, նա պատասխանեց: «Նախ՝ ցուցումի մասին չէ խոսքը, եղել է համապատասխան առաջարկություն, այս խնդիրը երկար ժամանակ մեզ մոտ դիտարկվում է պրոբլեմատիկ: Դեռևս այն ժամանակ, երբ Շենգավիթի դատախազը որոշակի քայլեր էր ձեռնարկել, ինչո՞վ էր դա պայմանավորված: Որովհետև համապատասխան անձինք իրենց վարքագծով շատ հաճախ հանցագործությունների կատարմանն էին նպաստում»:
Գլխավոր դատախազը նշեց, որ այդ իսկ պատճառով հարցը խնդրահարույց է, և այս ուղղությամբ համապատասխան համապետական միջոցներ ձեռնարկելու քայլերն անհրաժեշտ են, և դրանք առաջիկայում իրենց ուսումնասիրություններով կիրացվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան