
Ձմեռային օլիմպիական խաղեր 2018. Հայ մարզիկները մասնակցեցին օլիմպիական շքերթին
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքի Օլիմպիական մարզադաշտում ընթանում է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Փհենչհանում փետրվարի 9-ից 25-ն անցկացվող օլիմպիական խաղերում հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձևի 15 մրցաձևում: Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում են 92 երկրներից մարզիկներ:
Խաղերի բացմանը մասնակցեցին նաև Հայաստանի պատվիրակության անդամները. դրոշը տանում էր դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին մասնակցում էին նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ: