Դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում մեղադրողը ապացուցված համարեց նախաքննական մարմնի ներկայացրած մեղադրանքները։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, մեղադրական ճառում դատախազ Հակոբ Ենոքյանը վերլուծեց դատաքննությամբ հետազոտված ապացույցները եւ հաստատված համարեց, որ Սեֆիլյանը զինված խումբ և ենթախմբեր է ստեղծել՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին և 2016 թվականի մայիսին ռազմավարական նշանակության շենքեր զավթելու մտադրությամբ, ծրագրված է եղել գրավել Նորքի հեռուստաաշտարակը և Նուբարաշենում տեղակայված զորամասը։ Բացի այդ՝ մտադրված են եղել անկարգություններ կազմակերպել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ եւ նախապես պատրաստվել, ձողեր են ձեռք բերել ՝ իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար։
Դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:
Դատական նիստին ի սկզբանե ներկա չէր ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը, քանի որ ավելի վաղ դատարանը նրա նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել և հեռացրել դատական նիստերի դահլիճից, սակայն դատարանը բավարարեց պաշտպաական կողմի միջնորդությունը եւ կիրառված դատական սանկցիան իրավաչափ համարելով հանդերձ թույլ տվեց, որպեսզի ամբաստանյալը ներկա գտնվի նիստին:
Հարակից հրապարակումներ`
- Սեֆիլյանի գործով դատական նիստին հարցաքննության է կանչվել Պավել Մանուկյանը
- Ապացույցներն ընդհանրապես կապ չունեն մեղադրանքի հետ. Սեֆիլյանի պաշտպան
- Կարո՞ղ եմ փոխել այդ ցուցմունքը. Սեֆիլյանի գործով վկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին