ԱԺ-ում մեկնարկել է ««Ելք»-ի՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը
Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ելք» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցում են խմբակցության բոլոր ինը պատգամավորները:
Լրագրողները փորձեցին հանդիպումից առաջ հարցեր ուղղել նախագահի ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուին, սակայն նա խոստացավ բոլոր հարցերին պատասխանել «Ելք»-ի հետ հանդիպումից հետո միայն։
Հիշեցնենք, որ առաջիկայում սպասվում է նաև Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։ Այդ մասին նախօրեին խորհրդարանում հայտարարել էր խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ կոնկրետ օր, սակայն, չմատնանշելո։վ։
Հարակից հրապարակումներ`
- Հանրային խորհուրդը հյուրընկալել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին
- «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանը կհանդիպի «Ելք» խմբակցության անդամների հետ
- Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին. Իվետա Տոնոյան