Դատախազների նկատմամբ տուգանքի կիրառման դեմ ակցիաներ չեն լինի. ՀՀ գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազությունը բացասական կարծիք է տվել դատախազների ու փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա-տուգանքի կիրառմանը վերաբերող օրենքի մասին, ներկայացրել համապատասխան փաստարկներ: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2017 թ. կատարված աշխատանքները, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Համապատասխան պատկան մարմինը քննարկել է օրենքի նախագիծն ու դրա պատճառաբանությունները: Իհարկե, մենք որևէ բողոքի ակցիա դրա հետ կապված չենք անի, ես մեծ խնդիր դատախազական համակարգի հետ չեմ տեսնում, որովհետև չունեմ այնքան դժգոհություններ դատախազի՝ դատարանում վարքագծի վերաբերյալ, որ բացատրեմ՝ դա էական, համապատասխան բացասական հետևանքներ կունենա, հետևաբար մենք սրան վերաբերվում ենք լիարժեք ըմբռնումով»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի ավելի քան հազար փաստաբաններ դժգոհում են դատավորի կողմից փաստաբանների ու դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին օրենքի դրույթից: Փետրվարի 7-ին և 8-ին նրանք գործադուլ արեցին: Փաստաբանների պահանջն ու դիրքորոշումները ներկայացվել են նաև խորհրդարանում:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները փետրվարի 8-ին դարձյալ գործադուլ կանեն
- Եթե տուգանքներն ուժի մեջ մտնեն, փաստաբանը չի կարողանա վստահորդի շահերը պաշտպանել. Արա Զոհրաբյան
- Նախաձեռնող խումբ. Փետրվարի 7-ին փաստաբանները գործադուլ կանեն
- Դատավարական առանձին օրենսգրքերում տուգանքների ներկայացման անհրաժեշտություն չկա. Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում