
Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքը կբացվի
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքը բաց կլինի։
«Արդեն տեղեկացրել էի, որ երկու գրություն էի ուղարկել Տարոն Մարգարյանին Մարտի 1-ին տասը քաղաքացիների սպանության օրը հիշատակի 10-րդ տարելիցի միջոցառումների մասնակների մուտքն այդ տարածքում անարգել ապահովելու համար։
Այսօր ստացա պատասխան, որ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքն այդ օրը բացվելու է։ Հիշեցնեմ, որ ներկայում այդ տարածքում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ և ամբողջ տարածքը ցանկապատված է»: