Մարտի 1-ի քրեական գործը կարճելու միտում չկա
Մարտի 1-ի քրեական գործը առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար, որովհետև մեր երկրի համար սա բացառիկ նշանակություն ունի: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Այս քրեական գործի վարույթը կասեցված չէ, այն կարճում գնալու որևէ միտում չունի այս պահի դրությամբ, նրանով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ: Քրեական գործի արդյունքների հրապարակայնության ապահովման համար՝ երբ ես հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, այսինքն՝ ունենանք իրավիճակ, օրինակ, երբ անձին դատի տալու խնդիր ունենանք, որևէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինենք, բավարար ապացույցների համակցմամբ, բնականաբար դա կիրացվի»,- ասաց նա:
Դավթյանը նշեց, որ այս պահի դրությամբ նախաքննությանը բնորոշ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ, և որոշակի արդյունքների ձեռքբերումների մասին համապատասխան հրապարակայնությունն անպայման կապահովվի:
Հարցին՝ արդյո՞ք բավարար ժամանակ չի անցել՝ արդեն իսկ արդյունքներ ունենալու համար, ՀՀ գլխավոր դատախազը արձագանքեց. «Եթե Դուք այլ պատկերացում ունեք, որ հանցագործությունների բացահայտման մեր հնարավորություններն անսահմանափակ են, ես շատ ուրախ եմ դրա համար, բայց ինքներդ տեսնում եք, բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ, բազմադրվագությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար»:
Դավթյանը նշեց, որ 2017 թ. սպանության քրգործով իրենք կարողացել են ձեռք բերել տվյալներ և բացահայտել 2013 թ. կատարված սպանություն, ընդ որում՝ գործի վարույթը արդեն կասեցված էր: Գլխավոր դատախազն ընդգծեց՝ մարտի 1-ի քրեական գործի բարդության մասին լիարժեք պատկերացում ունեն բոլորը, այն բարդ գործ է, որտեղ 1000-ից ավելի հարցաքննման ենթակա անձինք կան, և որը բազմաթիվ փորձաքննությունների կատարման, իրավական գնահատականների խնդիր ունի:
Հարակից հրապարակումներ`
- Կոստանյան. Մարտի 1-ի գործով քննության արդյունավետության բոլոր ուղղություններն ապահովել եմ
- Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է. Գլխավոր դատախազ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան