Արմեն Սարգսյան. Նախագահ ընտրվելու դեպքում կցանկանամ միևնույն ճանապարհով քայլել ժողովրդի հետ միասին
ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Գավառի պետական համալսարանի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողական խորհրդի հետ:
Թեկնածուի գրասենյակից մանրամասնում են, որ համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունել է Արմեն Սարգսյանին, հակիրճ ներկայացրել նրա կենսագրությունն ու անցած ուղին, և կարևորել ԳՊՀ կատարած այցը:
«Ողջունելի է ՀՀ 3-րդ նախագահի իմաստուն որոշումը՝ Արմեն Սարգսյանին հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ: Արմեն Սարգսյանը լայնախոհ գիտնական է, իսկական մտավորական, բազմափորձ դիվանագետ, անբիծ քաղաքական գործիչ, հմուտ գործարար»,- նշել է ռեկտորը:
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ու անմիջական ընդունելության համար և պատասխանել ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Հայաստան-ԵԱՏՄ- ԵՄ հարաբերություններին, կրթության խնդիրներին, երիտասարդության հիմնահարցերին:
Արմեն Սարգսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը, կարևորել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, կրթական համակարգի բարեփոխումը, երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը:
«Նախագահ ընտրվելու դեպքում կցանկանամ միևնույն ճանապարհով քայլել ժողովրդի հետ միասին»,-ասեկ է թեկնածուն:
Արմեն Սարգսյանը եղել է նաև Գավառի պետական համալսարանի պատմագիտական–հնագիտական թանգարանում և ծանոթացել է պատմամշակութային արժեք ներկայացնող ցուցանմուշներին:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը կհանդիպի Արցախի քաղաքական և հոգևոր ղեկավարությանը
- Արմեն Սարգսյանին ասացինք, որ մեր պատկերացրած նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է. Փաշինյան
- Իմ քաղաքացիության հարցի մեջ որևէ պրոբլեմ չկա. Արմեն Սարգսյան
- «Ելք» խմբակցության հետ քննարկումը շատ բաց էր և պրոֆեսիոնալ. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին