Այս հետազոտական ինստիտուտը մեծ բարիք կլինի կրթական համակարգում շախմատի զարգացման համար. Լպուտյան
«Շախմատը կրթական համակարգի կարևոր գործոններից մեկն է, աշխարհը դա նույնպես սկսել է գիտակցել և մեծ ուշադրություն է դարձնում այդ ուղղության վրա»,- այսօր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։
Նա շեշտեց, որ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ստեղծված ծրագրերը երեխաների ինքնուրույն մտածելու հնարավորություն քիչ են ունենում, քանի որ մտածող ինժեներներն արդեն ամեն ինչ անում են նրանց փոխարեն, իսկ շախմատը հնարավորություն է տալիս, որ երեխան մտածի, ստեղծագործի ու պայքարի։
«Այս հետազոտական ինստիտուտը մեծ բարիք կլինի կրթական համակարգում շախմատի զարգացման համար։ Այս կենտրոնի միջոցով Հայաստանը կփորձի օգտակար լինել ամբողջ աշխարհի կրթական համակարգին։ Շատ ուրախ եմ, որ մեր երկիրը կարողացավ այս քայլը կատարել»,- հավելեց Լպուտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը ոչ միայն իմ ընկերն է, այլև՝ իմ մրցակիցը. ՖԻԴԵ-ի նախագահ
- Բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները