Դաունի համախտանիշով երեխան դարձել է մանկական կեր արտադրող ընկերության դեմքը
Դաունի համախտանիշով մեկ ու կես տարեկան տղան դարձել է մանկական կեր արտադրող ամերիկյան Gerber ընկերության դեմքը: ԱՄՆ Ջորջիա նահանգում ծնված Լուկաս Ուորենը նման խնդրով առաջին երեխան է, որ բրենդի դեմք է դարձել:
BBC-ի ռուսական ծառայությունը մանրամասնում է, որ երեխայի նկարն ընկերությունն օգտագործելու է գովազդի և մարկետինգի նպատակով: Ընկերությունից հայտնել են, որ Լուկասը հաղթող է ճանաչվել 140 դիմողներից, նա կօգնի հանրությանը հասկանալու խնդիրներ ունեցող երեխաներին ու ներառել իրենց շարքերը:
Լուկասի մայրը նշել է, որ երեխայի նկարը մրցույթին ուղղարկել է պահի ազդեցության տակ: Նախաձեռնությունը բազմաթիվ մարդկանց՝ հատկապես Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողների կողմից դրական արձագանքի է արժանացել: