Իմ տղեն էլ ա գնացել Նոր տարում աշխատել սուպերմարկետում. Սամվել Ալեքսանյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոստանում է իրեն պատկանող ռեստորանում չթույլատրված ժամերին հրավառություններ չանել։
«Դե չենք անի, մինչև հիմա կարողա արել ենք, բայց էլ չենք անի, եթե օրենք կա։ Հիմա արդեն, որ ժամ կա, էդ ժամից հետո չենք անի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց նա։
Լրագրողները պատգամավորին հիշեցրեցին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ աղքատությունը կարելի է հաղթահարել՝ աշխատատեղեր բացելով, ներդրումներ անելով։ Հարցին՝ նախագահի թեկնածուի գործառույթների մեջ մտնո՞ւմ է ներդրումներից խոսելը, Ալեքսանյանը պատասխանեց:
«Ճիշտ ա ասել: Էս երկրում որևիցե մի մարդ, որ կարանա 5-10 աշխատողի տեղ բացի, խի՞ չանի խոսքի հիմա, ինչի՞ համար չանի»:
Ինչ վերաբերում է իր բիզնեսներին, դրանց տրվող արտոնություններին Սամվել Ալեքսանյանն ասաց. «Էլի սկսա՞ք, ես ոչ մի հատ մոնոպոլիա չունեմ, քելեք»:
Դիտարկմանը, որ իր ընտանքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներում աշխատողներն առանց հանգստի են աշխատում, պատգամավորը հերքեց նման հնարավորությունը. «Ո՞վ ա ասում, մի հոգի կա՞, որ ասի»:
Լրագրողները նկատեցին, որ, աշխատողներն այդ մասին հայտնում են մասնավոր զրույցներում, բայց ոչ իր մոտ, Ալեքսանյանն ասաց. «Էէէէ, լավ էլի, չկա էդ ձև բան»:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ «Երևան սիթի» սուպերմարկետներում անչափահաս երեխաներ էլ են աշխատում, Սամվել Ալեքսանյանն ընդգծեց. «Իմ տղեն էլ ա գնացել Նոր տարում աշխատել սուպերմարկետում»: Թե կոնկրետ ի՞նչ գործ է արել, պատգագամավորը նշեց. «Գնացել ա օգնել ա, ինչ ա եղել, երեխայա: Անշահախնդիր, առանց փողի գնացել օգնել ա: Նոր տարվա էդ 2-3 օրը միշտ մեր երեխեքը էթում աշխատում են, կարող ա մարդիկ տեսած լինեն: Կարող ա մեր երեխեքը եղած լինեն, ինչ կա որ, Նոր տարվա օրը օգնում են»:
Նա հերքեց տեղեկությունները, որ իր գործերը վերջերս վատացել են։ «Էդ ո՞վա ասում, ո՞վա մտել, տեսել, որ մեր գործերը վատացել են»,- հարցրեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան