ՄԱԿ-ն ահազանգում է. Հունաստանում փաստականները սեռական բռնությունների են ենթարկվում
Հունական կղզիներում փախստականների ճամբարներից հաղորդումներ են ստացվում բազմաթիվ սեռական բռնությունների մասին: Կանայք ու երեխաները չեն օգտվում ցնցուղներից՝ վախենալով հարձակումներից: Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը:
Առավել ծանր է վիճակը Սամոս ու Լեսբոս կղզիներում: Այնտեղի ճամբարներում ապրում են 5 500 փախստականներ, ինչը երկու անգամ ավելի է, քան նախատեսված էր ճամբարները կառուցելիս:
«Մութն ընկնելուց հետո կանայք ու երեխաները դուրս չեն գալիս տնից, նրանք վախենում են նույնիսկ զուգարան գնալ: Իսկ ցնցուղ ընդունելը վախենալու է նաև օրվա ընթացքում»,-ասել է գրասենյակի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ճամբարներում պահպանություն չի իրականացվում, ոստիկանություն ընդհանրապես չկա:
«Կանայք ու աղջիկները վախենում են խոսել հարձակումների մասին՝ վախենալով խտրականությունից»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները