Աճել է գյուղաբնակ գործազուրկների թիվը
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2018թ.-ի հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 86.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նվազել է 10.2%-ով: Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35.5%-ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10.9%-ով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ գործակալությունից, գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81.7%-ը կամ 70.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.7%-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 66.7%-ը կամ 46.8 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 24.1 %-ը կամ 16.9 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը՝ 4.2% կամ 3.0 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում գյուղաբնակները կազմում է 34.8%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.4%-ով:
Առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 35.6 հազ. մարդ, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 41.2%-ը:
Աշխատանքային ռեսուրսները կազմել է 1951.7 հազ. մարդ, տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը` 714.6 հազ. մարդ, տնտեսապես ակտիվ բնակչությունը` 1237.1 հազ. մարդ: Այս ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն չեն փոխվել:
2017թ. երրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմել է 16.5%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.6%-ով, իսկ առաջին եռամսյակի նկատմամբ 2.5%-ով: Զբաղվածների թվաքանակը կազմել է 1032.8 հազ. մարդ, նախորդ տարվա 1010.4 հազ. մարդու դիմաց, իսկ գործազուրկներինը՝ 204.2 հազ. մարդ, նախորդ տարվա 223.8 հազ. մարդու դիմաց: Կանայք կազմում են գործազուրկների 49.7%-ը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 28.1%–ով աճել է գյուղաբնակ գործազուրկների թիվը /գյուղաբնակ գործազուրկները կազմում են գործազուրկների ընդհանուր թվի 19.7%-ը/: Գործազուրկների թվաքանակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.2%–ով նվազել է տղամարդկանց թվաքանակը և գրեթե նույնքան աճել է կանանց տեսակարար կշիռը:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.4%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 17.6%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.9%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները ` 9.4%:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.1%, 30-44 տարեկանները` 39.8%, 45-54 տարեկանները` 19.7%, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.4%:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները