«Ժամանակ». Բժշկական համալսարանի ռեկտորի շուրջ ներքին դժգոհությունը կվերաճի պաշտոնանկության
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի շուրջ համալսարանի ներսում լուրջ դժգոհություն է հասունանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում։
Մինչ Արմեն Մուրադյանը փորձում է ցույց տալ, որ համալսարանում ամեն ինչ նորմալ է, այնտեղ նոր ռեկտորի են սպասում։ Լուրեր են շրջանառվում, որ այդ պաշտոնին հավակնում է Իզմիրլյան ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանը։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական հատկապես տարեց կազմի կողմից անընդունելի են Արմեն Մուրադյանի ինքնագովազդը և նրա կադրերը։
Այնպես որ՝ չի բացառվում, որ առաջիկայում Արմեն Մուրադյանի պաշտոնանկության հարցը բերվի օրակարգ, և նրան փոխարինեն Չարչյանով»,- գրում էթ թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում