Արցախյան հակամարտությունը սերունդների պայքար է. Թևան Պողոսյան
Ալիևի վերջին հայտարարությունը ցույց տվեց, որ Արցախյան հակամարտությունն Ադրբեջանի համար լոկ հակամարտություն չէ, այլ պատերազմ, իսկ ինքն էլ պատերազմի կողմ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը:
«Չգիտեմ` ինչու ենք ամեն անգամ փորձում դիվանագիտության մեջ «պուպուշ» երևալ: Ադրբեջանը կգնա սրացումների, եթե զգա, որ ինչ-որ մի բանով մի քիչ ավել է, քան հայկական կողմը: Որ վայրկայնին զգաց՝ Ադրբեջանը միանգամից գնալու է սրացումների, այնպես որ պատերազմի վտանգը միշտ կա: Պատերազմի սրացումների միակ զսպող ուժը մեր հզոր ուժն է: Այնքան ատելությունը, որ քարոզվել է Ադրբեջանում հայերի նկատմամբ, այն թույնը, որ ներարկվել է ադրբեջանի սերունդների մեջ, ոչ մի լավ բանի չի կարող բերել: Մենք պետք է հասկականք, որ ունենաալու ենք պատերազմի մարտահրավերը»,- ասաց բանախոսը:
Թևան Պողոսյանի խոսքով, եթե հայկական կողմը չի ցանկանում ամեն օր լսել Ալիևի սպառնալիքները, թե Երևանը իրենցն է, Սևանում թեյ են խմելու և այլն, պետք է խոսել Ադրբեջանին հասկանալի լեզվով: իսկ հակառակարոդը, փորձագետի համոզմամբ, միայն կորուստի լեզուն է հասկանում:
«Որքան արհամարհենք նրանց խոսքերը, դրանք տեղ են գտնելու ադրբեջանական դասագրքերում: Արհամարհել չի կարելի, հակառակը, պետք է գործողություններ պետք է լինեն: Հնարավոր է, որ երբ ադրբեջանական սահմանամերձ գյուղ մեր գործողությունների արդյունքում կորի, այնտեղ հասկանան, որ Երևանի անումը չպետք է տան: Արցախյան հակամարտությունը, իմ պատկերացմամբ, սերունդների պայքար է: Այսօր խաղաղությունն առաջ նագծում մենք ենք պահում: Եթե Ալիևն այսօր չի կարողանում կրակել, մեր շնորհիվ է: Իսկ կորուստներն այն գինն են, որ վճարում ես ապագայիդ համար»,- ասաց Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին՝ փորձագետը նկատեց, որ խոսքը ծրագրված, հերթական հանդիպման մասին է:
«Համանախագահները գուցե հանդիպեն մի քանի չնախատեսված անակնկալների, ինչպես օրինակ Ալիևի՝ Երևանի մասին վերջին հայտարարությունն էր, սակայն վերջում լինելու է հայտարարություն՝ շատ նման նախորդ բոլոր հայտարարություններին: Համանախագահները միաժամանակ շատ լավ հասկանում են, որ այս շրջանում չեն կարողանալու ճնշում գործադրել կողմերի վրա՝ հաշվի առնելով հակամարտող երկրներում տրանսֆորմացիաները»,- ասաց նա:
Փորձագետն ուշադրությունհրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախընտրական շրջանում Ալիևն անընդհատ խոսելու է ապրիլյան պատերազմի իր «հաղթանակի» մասին, քանի որ այլ ոլորտներում որևէ հաջողություն չի կարող մատնանշել:
Լրագրողների հարցին՝ հակամարտ կողմերից ում օգտին է աշխատում ժամանակը, Թևան Պողոսյանը պատասխանեց՝ նրա, ով ճիշտ կօգտագործի: «Ժամանակն այն բանն է, որը չի սիրում,ո ր իրեն չօգտագործեն: Հզոր երկիր դառնանք, մեր օգտին կաշխատի, ոչ մի բան չանենք՝ հակառակորդի»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահն ընդունել է համանախագահներին
- Արցախում զինվորի սպանությունով Ադրբեջանն ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ. Էդվարդ Նալբանդյան
- Մարտակերտի շրջանում ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
- Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին
- Մեկնարկել է Նալբանդյանի և համանախագահների հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան