Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի առաջնորդին Փհենյան է հրավիրել
Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հրավիրել է Փհենյան: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Հրավերը փոխանցվել է բանավոր կերպով: Եթե հանդիպումը կայանա, ապա այն կանցնի Միջկորեական գագաթնաժողովի շրջանակներում:
Այս երկու երկրների առաջնորդները վերջին անգամ հանդիպել են 2007 թ.: Այդ ժամանակ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք էր ժամանել նախագահ Նո Մու Խենը, նրան դիմավորել էր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախագահի հայրը՝ Կիմ Չեն Իրը:
Հյուսիսային ու Հարավային Կորեայի միջև հարաբերությունները թշնամական են 1953 թ. զինված հակամարտության ավարտից ի վեր: Երկու երկրները մինչ օրս պատերազմական վիճակում են: Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցների է ենթարկվում միջուկային ծրագրի զարգացման համար և փաստորեն ամբողջ աշխարհից մեկուսացված վիճակում է:
Հարավային Կորեան, հակառակը, զարգացնում է հարաբերությունները ԱՄՆ հետ: Տարվա սկզբից երկու երկրների միջև հարաբերությունները նկատելիորեն ջերմացել են: Օլիմպիադայում երկու երկրների ներկայացուցիչները մեկ միասնական դրոշով են ներկայացել, նաև հոկեյի կանանց միասնական թիմ է ձևավորվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում