Օրենբուրգում ավիավթարի զոհերի հիշատակին սգո օր է հայտարարվել
Մերձմոսկվայում կործանված Ан-148 օդանավի զոհերի հիշատակին Օրենբուրգում փետրվարի 12-ին սգո օր է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին «Սարատովյան ավիաուղիներ» ընկերության Ան-148 օդանավի անձնակազմի հետ կապն ընդհատվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե հետո։ Ինքնաթիռում եղել է 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ. բոլորն էլ զոհվել են։
Նշենք, որ զոհերի թվում երկու հայ կա. նրանցից մեկը երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանն է, մյուսը՝ Վարսիկ Սևոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան