Մերձմոսկվայում օդանավ է վթարի ենթարկվել
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից Օրսկ ուղևորվող Ан-148 ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, օդանավում եղել է 65 ուղևոր, անձնակազմի 6 անդամ: Վթարի վայրում գտել են երկու զոհվածի մարմին:
Զոհվածների հարազատներին ու մտերիմներին ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով:Նախնական տվյաներով՝ օդանավի շահագործման կանոնների խախտման հետևանք է եղել:
Օրսկի օդանավակայանում զոհվածների հարազատների հետ աշխատում են հոգեբաններ:
Ինքնաթիռը պատկանում է «Սարատովի ավիաուղիներ» ընկերությանը, այստեղից վստահեցրել են, որ այն տեխնիկական խնդիրներ չի ունեցել:
Զոհվածների անունները՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան